«Զգուշացեք համացանցում անհայտ աղբյուրից գովազդվող աշխատանքի առաջարկներից»․ Կիբեռոստիկանություն
![]() ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը թելեգրամյան էջում գրել է․ «Հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում անհայտ աղբյուրից գովազդվող աշխատանքի առաջարկներից։ Եթե դուք ցանկություն եք հայտնել առցանց աշխատելու և արդյունքում Ձեզ հետ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) կապ են հաստատել իբր նոր «աշխատավայրից»՝ խնդրելով Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ իբր տեխնիկական կամ աշխատանքային գործընթացն իրականացնելու նպատակով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ: Նման գործողության արդյունքում հանցագործները հեռահար արգելափակում են Ձեր բջջային հեռախոսը, ապա պահանջում գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց։ Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝ ? ▫️Երբեք մի մուտք գործեք ուրիշի iCloud հաշվով Ձեր բջջային հեռախոսում Եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ խաբկանքի զոհ՝ Թվային միջավայրում Ձեր անվտանգության երաշխիքը Ձեր զգոնությունն ու մտածված գործողություններն են:
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանություն |

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք
4308:24
«Խնդիրը պետության ամբողջականության պահպանման ու զարգացման բանաձևի մեջ է»․ Արեգ Սավգուլյան
10403:06
«Հ1-ում նույն բռնապետական և պարզունակ քարոզչության իրավիճակն է»․ Նաիրի Հոխիկյան
11602:06
«ՀՀ աշխատողների 70%-ը տարեկան ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան պատգամավորների մի պարգևավճարն է»․ Արա Պապյան
10001:06
«Այսօր շինծու քրեական գործով բանտարկության մեջ գտնվող Միքայել սրբազանի ծննդյան օրն է»․ Դերենիկ Մալխասյան
10400:54
«Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ»․ Արա Զոհրաբյան
9000:30
