Կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին
![]() Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել, և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են․ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ չի հիշում՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։ Կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։ |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
