Երևանում տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը
![]() Դեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորը 36-ամյա Աշոտ Կ-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Իրավապահները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական ծանր վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
