«Փաշինյանը կործանում է ժողովրդավարությունը և թիրախավորում եկեղեցին». Ամստերդամ
![]() Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ելույթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլա Թոմինիի հաղորդման ժամանակ և անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումներին: «ԱՄՆ-ն, ինչպես և ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ուղին սկսել է որպես պոպուլիստ, իսկ հետո վերածվել ավտոկրատի, որը զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և թիրախավորելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, որն արդեն վեց ամիս է՝ գտնվում է ճաղերի հետևում իր հավատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանյալին՝ իշխանությունները դուրս եկան երկրի բարձրագույն հոգևորականության դեմ: Չորս արքեպիսկոպոս գտնվում է բանտում: Կառավարությունը պահանջել է Կաթողիկոսի՝ ժողովրդի հոգևոր առաջնորդի հրաժարականը: Ես եղել եմ Հայաստանում, որը քրիստոնեության բնօրրանն է: Հայ Առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Լինելով այնտեղ և հասկանալով եկեղեցու պատմությունը՝ հնարավոր չէ չզգալ նրա ուժը, նույնիսկ եթե հավատացյալ չես: Սերունդներ շարունակ եկեղեցին եղել է միասնության վայր, կենտրոնական դեր է խաղացել հայոց լեզվի զարգացման գործում: Իսկ այսօր այն ենթարկվում է դաժան հարձակումների»,- նշել է Ամստերդամը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
