Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են 2026-2028 թթ.-ի դիվանագիտական գերատեսչությունների խորհրդակցությունների ծրագիրը
![]() Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ստորագրել են 2026-2028 թվականների դիվանագիտական գերատեսչությունների խորհրդակցությունների ծրագիրը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ Ծրագիրը նախատեսում է երկու երկրների արտաքին քաղաքականության ջանքերի կանոնավոր փոխգործակցություն և համակարգում երեք տարվա ընթացքում։ Լավրովը հայտնել է, որ իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իրանի միջուկային խնդիրը և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Արաղչին հավելել է, որ այս հարցերից բացի, բանակցություններում քննարկվել է նաև Ուկրաինայի հակամարտությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
