«Այս հայտարարությունը նշանակում է Եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արել է մեկ այլ վտանգավոր հայտարարություն՝ կապված այն հանգամանքի հետ, թե՝ «ոչ մեկը չգիտե, թե ինչպես է ֆինանսավորվում Հայ Առաքելական եկեղեցին, որտեղից են գալիս, ինչպես են ծախսվում փողերը»: Եթե վաղը Ադրբեջանից օրինակ որեւէ մեկը Հայ Առաքելական եկեղեցուն սկսի մեղադրել ինչ-որ ֆինանսական մեքենայությունների կամ հանցավոր մեխանիզմների համար, պետք չէ զարմանալ՝ «փոխանցումը» կատարել է Հայաստանի վարչապետը: Այսպիսի հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս հարցում չունի որեւէ «կարմիր գիծ»: Եվ սա այն պարագայում, որ Հայ Առաքելական եկեղեցու ֆինանսները գուցե չեն ենթարկվում հանրային հաշվետվողության, բայց պետությունն իր հատուկ ծառայություններով անկասկած ի զորու է լիովին տիրապետել պատկերին: Այո, գուցե հանրային թափանցիկության կամ հաշվետվողականության հարցում կարող է լինել մեխանիզմների վերանայման խնդիր: Կրկնեմ՝ գուցե, որովհետեւ ինքս համարում եմ, որ զուտ հանրային թափանցիկության իմաստով եկեղեցու ֆինանսական կենսագործունեության «պատսպարվածությունը» բխում է այն բավականին բարդ խնդիրներից, որ լուծում աշխարհասփյուռ ՀԱԵ-ն: Բայց, որեւէ պարագայում, բարձրաձայնել հրապարակավ, թե ոչ մեկը չգիտե՝ որտեղից է գալիս փողը եւ ուր է գնում, նշանակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի, այդ թվում տալ նոր գրոհների նպաստավոր պայմաններ նրանց, որոնք արդեն իսկ զբաղված են այդ գործով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Թրամփը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք՝ «Խաղաղության խորհուրդ»
10918:31
«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
9114:06
««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
12212:30
«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
16911:20
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
13210:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
19410:27
