«Ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է․ «18+ Խայտառակ միջադեպ, ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև. Լուսադեմին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՊԵԿ կարմիր գոտում միջադեպ է տեղի ունենում քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև, որն ավարտվում է քաշքշուկով և ձերբակալությամբ։ «Իշխանություն» լրատվականը դեպքի վայրում արձանագրել է միջադեպի մանրամասները։ Հռոմ–Երևան չվերթով ժամանած հայ ուղևորներից մեկին ՊԵԿ աշխատակիցները առաջարկում են բացել ուղեբեռը։ Ստուգման ընթացքում հայտնաբերվում է սովորական մրգի վազ: ՊԵԿ աշխատակիցների խոսելաձևը դուրս է գալիս ծառայողական շփման շրջանակներից։ Նրանք ուղևորին հարցնում են՝ «բրենդային բան ես բերում», ինչին քաղաքացին պատասխանում է, որ 10–20 եվրոյանոց ապրանքը չի կարող բրենդային համարվել։ Դրանից հետո աշխատակիցները շարունակում են, թե «լավ գիտեն, որը որից հետո է», և պահանջում են ենթարկվել իրենց ցուցումներին։ Քաղաքացին հունից դուրս է գալիս և հորդորում է պահպանել հարգալից վերաբերմունք և միաժամանակ խնդրում է արագացնել գործընթացը՝ նշելով, որ ուշ ժամ է և ցանկանում է հեռանալ։ Այս փուլում իրավիճակը սրվում է․ կողմերի միջև սկսվում են փոխադարձ վիրավորանքներ և քաշքշուկ։ ՊԵԿ աշխատակիցները քաղաքացուն տեղափոխում են իրենց ծառայողական սենյակ, որտեղ լարվածությունն ավելի է խորանում։ Ավելի ուշ դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքացուն ձերբակալում են։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները մտադիր են վերջինիս նկատմամբ կիրառել կալանք»։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
