Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.

«Իշխանության ձգտող հին ու նոր ընդդիմադիր ուժերը հեռու են իրականություն փոփոխելու ճանապարհից»․ Արա Պողոսյան

79
Այսօր, 17:12
«Իշխանության ձգտող հին ու նոր ընդդիմադիր ուժերը հեռու են իրականություն փոփոխելու ճանապարհից»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք մի բան՝ ընդդիմադիր դաշտում իշխանության ձգտող հին ու նոր ուժերը հեռու են գետնի վրա իրականություն փոփոխելու ճանապարհից։
Բայց հիմնական առաջատար ուժերի մոտ կան էլեմենտներ, որոնք զարգանալու դեպքում կարող են իրական հողի վրա իրավիճակ փոխել, սակայն ցավոք սրտի բոլորի մոտ էպիզոդիկ է, չկա հետևողականություն և գործողությունների տրամաբանական հաջորդականություն։
Թիրախային խմբերի ընտրությունը ևս կատարված է սահմանափակ, առանց շեշտ դնելու հասարակության հիմնական խմբերի վրա։
Տպավորություն է, որ ընդդիմությունը հաշտվել է հասարակության առավել խոցելի շերտերին իշխանության հենարան սարքելու մտքի հետ։
Իսկ 2026 թվականն արդեն սարերի հետևում չէ, միաժամանակ՝ հնարավորություններն էլ նվազում են, իսկ իշխանություններն անգամ բացասական օրակարգերով մնում են թելադրող...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան