«Մեկ անձի իշխանությունից կախված երկիրը վտանգված է»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք․ որ Ազգային ժողովը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ մի կարևոր հարց չի լուծում, այս վիճակով չի էլ կարող լուծել։ Այն ամբողջությամբ ենթակա է կառավարությանը (օրենքով դրա հակառակն է), իսկ կառավարությունը, ինչպես ինքն է խոստովանել, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Խորհրդարանում գրեթե բոլոր օրինագծերը ներկայացնում է կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահ Վահագն Խաչատուրյանի նման, միայն դրանք վավերացնում է։ Եվ մեկ անձի անսահմանափակ իշխանությանը ժողովրդավարություն են անվանում։ Ցանկացած երկիր, որը կախված է մեկ անձի իշխանությունից, վտանգված է, իսկ եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն՝ երկիրը սարսափելի վտանգների մեջ է։ Հայաստանում շատերը չեն հասկանում այդ վտանգները, շատերն էլ դրանց անտարբեր են, սակայն գալիք աղետները նրանց էլ են հասնելու։ Ընկերներիցս մեկը հեռախոսազրույցների ավարտին միշտ ինձ խնդրում է՝ վերջում մի լավատեսական բան ասա։ Հիմա ասում եմ՝ կյանքը փոփոխական է, այսպես չի մնա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
