Պայթյուն՝ Նորապատ գյուղում
![]() ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։ Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։ Ավելի ուշ կառույցը ուղղված հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե Նորակետում, այլ՝ Նորապատում։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
