«27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին». Արամ Նավասարդյան
![]() «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց՝ «Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին, ինստիտուտներին» հարցման արդյունքները: «ՀՀ բանակ՝ 63,4 տոկոսը նշել է, որ լիովին հավանություն է տալիս, 18,4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս: ՀԱԵ՝ 63,3 տոկոսը լիովին հավանություն է տալիս, 14,4 տոկոսը ավելի շուտ հավանություն է տալիս: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան՝ 38,9 տոկոսը նշել է, որ լիովին հավանություն է տալիս, 29,1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս: Գործարար Սամվել Կարապետյան՝ 31,6 տոկոսը գնահատել է լիովին դրական, 22,3 տոկոսը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյան՝ 27,2 տոկոսը լիովին հավանություն է տալիս նրա գործունեությանը, 23,3 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գնահատականին եմ ուզում ուշադրություն դարձնեք. ոչ թե դրական կամ բացասական գնահատական է, այլ 27,1 տոկոսը նշել է, որ չի ճանաչում նրան»,- ասաց Նավասարդյանը: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
