Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց
![]() Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցով։ Հավաքվել էին մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ հոգևորականներ և հասարակական ակտիվիստներ։ Life.ru-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակիցները դատապարտել են քահանաների և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները՝ դրանք անվանելով հակասահմանադրական և պառակտիչ։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն և իրենց պահանջները արտահայտել են խնդրագրում, որը նրանք մտադիր են հանձնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին: Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել էր «Նոյի ժառանգները» հասարակական շարժումը: Նշենք, որ Հայաստանի վարչապետի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայում։ Ավելի վաղ ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել փակ օդային տարածքի պատճառով և ուղղություն էր վերցրել դեպի այլընտրանքային օդանավակայան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
