ՀՀ–ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցությունը կավելանա 400 մլն դրամով
![]() ՀՀ–ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցությունը կավելանա 20 %–ով կամ 400 մլն դրամով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 2025 թվականի համար այդ ծրագրի համար հատկացվել էր 2,1 մլրդ դրամ, սակայն արդեն հոկտեմբերի վերջին միջոցները գրեթե սպառվել են և այդ նպատակով է որոշվել ավելացնել աջակցությունը։ Այս տարի այս ծրագրով աջակցություն ստացել է ավելի քան 2 500 ընտանիք: «Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման միջոցառումներին»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: |

«Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար». Արմեն Պետրոսյան
5500:00
Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա
145Երեկ, 22:29
Ղեկավարներ, որոնց Թրամփը հրավիրել է անդամագրվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին»
97Երեկ, 20:12
«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
165Երեկ, 18:37
«Կարծում եմ՝ ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
127Երեկ, 18:24
«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա
195Երեկ, 17:31
