«ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, իսկ ԵՄ անդամ դառնալը նպատակ է». Նիկոլ Փաշինյան
![]() «ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ»,- այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է ի վերջո, Հայաստանը դուրս գալու ԵԱՏՄ–ից։ «Մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա նադամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չէ, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Դա ճաշակային որոշում է։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին և պետք է որոում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ ենք մենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ Ի՞նչ է նշանակում լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չնք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ»։ |

«Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար». Արմեն Պետրոսյան
5500:00
Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա
145Երեկ, 22:29
Ղեկավարներ, որոնց Թրամփը հրավիրել է անդամագրվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին»
97Երեկ, 20:12
«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
165Երեկ, 18:37
«Կարծում եմ՝ ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
127Երեկ, 18:24
«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա
195Երեկ, 17:31
