Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։ ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են: Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ: Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան՝ Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն»: |

«Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը ՀՀ-ի համար անել այն, ինչ Էրդողանը՝ Թուրքիայի համար»․ Հարութ Սասունյան
5103:06
«Մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել մեր Սահմանադրության հարցը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8001:54
«Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8401:12
«Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով»․ Նիկոլ Փաշինյան
6800:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Համբուրգում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8200:48
«Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6900:22
