Փաշինյանը չի ներում՝ ի պաշտպանություն Քոչարյանի կաթողիկոսի արած հայտարարությունը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով: Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, և տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգևորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։ Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում: Փաշինյանը չի ներելու նաև, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձևավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ: Մենք տեղեկացանք նաև, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգևորականներն ու եպիսկոպոսները մի տևական ժամանակ որևէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչև կհասկանան իրենց անելիքները»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
