«Մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել մեր Սահմանադրության հարցը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ես պարզ հարց եմ տալիս, ասում եմ, ուզում եմ հասկանալ, Ադրբեջանը ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե՞ իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ պրոբլեմ կա այդտեղ, այդ պրոբլեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- այս մասին Համբուրգում՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջի մասին հարցին։ «Կա երկու տարբերակ․ կա՛մ Սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Աահմանադրությանը, այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել Ազգային ժողով և վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը Ազգային ժողովում՝ Սահմանադրության հինգերորդ կետի, կարծեմ, երրորդ մասի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի և մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրն ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում է ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենա էլ չի կարողանա տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը, երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասում է, որ կողմերը չեն կարող կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար՝ որպես արդարացում։ Հետևաբար, երբ որ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանը ուզենա էլ, չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից․ սա առաջինը։ Երկրորդ տարբերակը․ որոշում է, որ չի համապատասխանում համաձայնագիրը մեր Սահմանադրությանը։ Ես ասել եմ, որ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռքբերված խաղաղությունն այնպիսի արժեք է, որ պետք է ամենօրյա խնամք տանել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասելու․ «Գիտե՞ք ինչ, եկեք Սահմանադրությունը փոխենք»։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա Աթիի հռչակագիրը, որը հիշատակվա է խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Հետևաբար ինչո՞ւ փոխենք մեր Սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, բա որ դրանից հետո երրորդ քմահաճույքն ի հայտ եկավ, ու չորրորդը․․․ այդպես շարունակ, ի՞նչ ենք անելու», - նշել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ՀՀ Սահմանադրության հարցը, քանի որ դա մեր ներքին հարցն է։ |

«Հրաժարվել եմ որևէ բացատրություն տալուց»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4621:12
«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան
8520:24
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան
6520:18
«Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կոպիրկինի հետ»․ Արման Մուսինյան
6419:42
«Ժամանակն է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն». Թրամփ (տեսանյութ)
20215:57
«Այդպիսի բան գոյություն չունի. էդ մարդը երևի նոր Խորենացի է դարձել». Աշոտ Ղուկասյան (տեսանյութ)
10815:24
