Երևան`   -2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով»․ Նիկոլ Փաշինյան

174
Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 00:54
«Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով»․ Նիկոլ Փաշինյան

Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով:

Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրենք վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունը առավելևս հիմա տարածաշրջանային նախագծերի համատեքստում ավելի է ակտիվացել»,- նշել է Փաշինյանը։