«Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը թելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Ադրբեջանը իր հանդեպ «ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է» համարել փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը: Բացի դրանից՝ պաշտոնական Բաքուն խնդրահարույց է համարել փաստաթղթում՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը հնարավորինս երկարաժամկետ պահպանելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ դրույթը, հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ «կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով»: Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքում է նաև, թե ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի միջև ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերևարված անձինք»։ Դժգոհ են, այն հանգամանքից, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, նշում են, թե դրա փոխարեն «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ Հիշեցնեմ, որ հայ–ադրբեջանական Խաղաղության պայմանագրի նախաստորագրման օրը ես մանրամասն վերլուծել եմ այդ փաստաթուղթը։ Բացատրել եմ, որ ըստ պայմանագրի՝ երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել հայ–ադրբեջանական սահմանին, և հենց առաջինը Ադրբեջանը պահանջելու է դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ստիպում, որպես պետություն, մեր գործողությունները համապատասխանեցնել Ադրբեջանի քմահաճույքներին»։ |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
