«Թե որքան կտևի՝ կախված է Հայաստանից»․ ՀԱՊԿ ԽՎ անդամը՝ Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին
![]() Թե որքան կտևի ՀԱՊԿ-ում Հայաստանի «սառեցված» կարգավիճակը, կախված է հենց Հայաստանից: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ և Ռուսաստանի Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին՝ տեսակամուրջի ժամանակ։ Նա նշել է, որ հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց նրանք դեմ չեն ընդունված որևէ փաստաթղթի։ «Ինչպես ենք մենք դրան նայում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն տեսել է դե յուրե և դե ֆակտո, որ ՀԱՊԿ-ը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն, աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի կամ խորհրդարանականների վրա ճնշում չկա։ Մենք խորը հարգանք ունենք մեր գործընկերների կողմից կայացված որոշումների նկատմամբ և որևէ բողոք չունենք։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանը նույնպես խորը հարգանք ունի մեր կողմից ընդունած որոշումների նկատմամբ»,- ասել է Վիբորնին։ Հարցին, թե արդյոք Հայաստանի նման կախյալ վիճակը կապված է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հետ և որքան կարող է դա շարունակվել, Վիբորնին շեշտել է, որ ՀԱՊԿ-ի երկրները կողմ են, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ «Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն դրա մասին։ Եվ նրանք գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեռևս 1990-ականների սկզբին։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը՝ անել ամեն ինչ՝ մարդկային կորուստները կանխելու և ապահովելու համար, որ ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Վիբորնին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
