«Թրամփի երթուղին» հանգեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը․ #Взгляд
![]() «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերություններում. Թբիլիսին մինչ օրս տարածաշրջանի հիմնական տարանցիկ օղակն էր, հաղորդում է «Взгляд»-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերություններում մտահոգիչ տեղաշարժ է նկատվել»,- գրում է ադրբեջանական «Minval»-ը՝ նշելով, որ սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները վրացական սահմանին բախվում են ուշացումների։ Ըստ լրատվամիջոցի՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կզրկի Վրաստանին լոգիստիկ մենաշնորհից: «Այսօր Վրաստանը փաստացիորեն դեմ է խաղաղության և փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձևավորմանը»,- գրում է լրատվամիջոցը։ Վրացի քաղաքագետ Կոռնելի Կակաչիան նշել է, որ Վրաստանը կպահպանի իր՝ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև հիմնական կապող գործառույթը», նույնիսկ եթե «Թրամփի երթուղին» խլի նրա բեռնափոխադրումների մի մասը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
