Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. «Ժողովուրդ»

69
Այսօր, 09:00
Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:
Աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:
Աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաև հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգևոր կյանքի նորոգման:
Իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարևոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենևին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, ևԿաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի»: