«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե՝ «Այնպիսի տպավորություն է՝ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ ի դեմս ձեզ, դուք մերժել եք բանակցել։ Գուցե բանակցեիք և դրա արդյունքում չլիներ 20թ․ պատերազմը և ունենայինք Արցախ»։ «Երբեք չի եղել այնպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում ձևավորված բովանդակությունն ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»,- հավելեց վարչապետը։ «Իսկ վերնագրի հատվածը ես ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչ բովանդակություն ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ իմ վարած բանակցությունների արդյունքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
