«Դպրոցներում տարածված են միջանձնային հարաբերությունների հարցերը. անչափահասների տեսուչները թերացե՞լ են». Գառնիկ Դանիելյան
![]() «Մեր դպրոցներում, կրթօջախներում վերջերս տարածված են միջանձնային հարաբերությունների հարցերը, տեսանյութեր հրապարակվեց, դրանից առաջ թմրանյութերի շրջանառության հետ կապված խնդիրներ կար Մխչյան գյուղում և այլ տեղերում. ժամանակին կային անչափահասների գծով տեսուչներ, հիմա խնդիրը ինչո՞ւմն է, թերացե՞լ են այդ գործի պատասխանատուները: Դուք հետևություններ արե՞լ եք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում»,- ԱԺ նիստում, դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Ղաքզարյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ղազարյանը պատասխանել է. «Ներկայումս անչափահասների հետ աշխատանքի ֆունկցիոնալը չի անհետացել, այն համայնքային ոստիկանության գործունեության տիրույթում է: Յուրաքանչյուր դեպքով արվում են հետևություններ, ձեռնարկվում են քայլեր: Մենք շարունակաբար աշխատանքներ ենք տանում կրթական հաստատությունների հետ, որպեսզի դեպքերը քչանան»: Դանիելյանն արձագանքել է, որ «ամեն դեպքում այս հարցում հսկայական անելիքներ կան, իսկ եղած գործիքակազմը բավարար չէ»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
