«Բանակի համալրումը բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, այլ բազային աշխատավարձի բարձրացումը». Սեյրան Օհանյան
![]() «Ընդհանուր առմամբ Զինված ուժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի հաշվարկների անհրաժեշտություն ունեն: Բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով. օրինակ՝ երկու հավասարաչափ պաշտոններ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում: Չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի լավ վիճակում է գտնվում: Կամ հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում, բայց իր ենթակաները, մանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ, ժամանակ չունեն նախապատրաստվելու»,- ԱԺ նիստում նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին. «Ատեստացիայի անցկացման արդյունքում ի՞նչ որոշում է ընդունվում»: պապիկյանը պաստասխանեց. «Ատեստավորման նպատակը տվյալ զինծառայողի որակավորումը հստակեցնելն է տվյալ ժամանակահատվածում»: Իսկ Օհանյանը արձագանքեց. «Զինված ուժերի համալրման ընթացքը բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, այլ բազային աշխատավարձի բարձրացումը բոլոր կատեգորիաների համար»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
