ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած իշխանության ճնշումներին, Գյումրու ընդդիմադիր ավագանին դիմադրում է․ տեւական ընդմիջումից հետո երեկ ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ ապահովելով ավագանու բնականոն ընթացքը: Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած Կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը: Ղուկասյանին եւ ավագանու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետեւողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վայր դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա, եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։ Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրներին կալանավորեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչեւ փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա: Մեր տեղեկություններով, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին՝ հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն՝ հանձին Մարտուն Գրիգորյանի որդուն»:
|

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
