Մայր Աթոռում տարբերակներ են քննարկել․ կողմ են կոշտ պատիժներին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․Մայր Աթոռը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով կկայանա, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլեւ՝ բոլոր թեմերի: Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը՝ արդյո՞ք կդադարեցվի տիրադավ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը, կդրվի կոչումներից զրկելու հարցը: Հիշեցնենք, որ նման հորդորով են հանդես եկել Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանի հետ նրանց հանդիպումից հետո Մայր Աթոռում պատժի տարբերակներ են քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Օրինակ, առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգեւորականներին, այլ պաշտոնաթող անել, թեմական առաջնորդությունից զրկել, սակայն, հաշվի առնելով Հովհաննավանքի նախադեպը, երբ իրավապահներով ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք է հնչել, որ սրանց դեպքում էլ իշխանությունը կխրախուսի ապօրինությունը, եւ կարգալույծ եպիսկոպոսները դուրս չեն գա առաջնորդարաններից։ Առաջարկել են Վեհարանի տեսուչին կամ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանին պաշտոնազրկել, սակայն դա էլ կնշանակի նույն հանցանքին ընտրովի մոտեցում ցուցաբերել, ուստի որոշել են հարցը թողնել Եպիսկոպոսաց ժողովի քննությանը։ Բարձրաստիճան հոգեւոր դասը կողմ է կոշտ պատիժներին: Ասում են՝ դանակը ոսկորին է հասել․ իշխանությունը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտության տեղ չի թողել»։
|

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
