«Հրապարակում ես սեփական թերթից հոդված ու որպես բանակցային փաստաթուղթ ներկայացնո՞ւմ»․ Լևոն Քոչարյան
![]() «Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հետ կապված պարբերությունը մեջբերվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածից, որն իրենք հրապարակել էին 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ, ամբողջությամբ ՀԱԿ քարոզչական նպատակներով։ Այսինքն՝ սա այնքա՜ն անլուրջ է, լավ, ո՞նց կարող է մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի, կներեք, մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, անհասկանալի, ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնո՞ւմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «1999 թվականին սկսված բանակցությունները՝ Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ, վերջնական տեսք ունեցել է Քի Վեսթում։ Դրա համար մեր պահանջն է՝ հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը։ Իսկ այն, որ ասում են՝ դա չկա, օրինակ, չգիտեմ, իրենք դիմե՞լ են Արտաքին գործերի նախարարություն, թե ինչ պատճառով չկա։ Ես համոզված եմ, որ դա ունի և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԵԱՀԿ դեպոզիտարիայում միանշանակ կա։ Այսինքն՝ իրենք փորձե՞լ են ունենալ, թե՞ ոչ։ Չփորձեն հիմարի տեղ դնել ժողովրդին՝ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
