ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին
![]() Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժել են՝ նրան հնարավորություն չտալով ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշել է, որ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ: Պաշտպանության նախկին նախարարն ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողով՝ զեկույցին, մասնավորապես իր մասնակցությամբ արձանագրություններին ծանոթանալու համար, բայց մերժել էին՝ պատճառաբանելով, որ այն իրավական կարգավիճակ չունի: Տոնոյանն իր փաստաբանների հետ խորհրդակցությունից հետո այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ փաստաթղթին չծանոթալու ներկայացված հիմքերը համարում է «անհիմն և անընդունելի»՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոնները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
