«Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր». Էդմոն Մարուքյան
![]() «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Կյանքիս մեջ առաջին անգամ դիմում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ խնդրելով նրան՝ բոլոր այն սրբազաններին, ովքեր պահանջել են արդարություն, Եկեղեցու մաքրագործում և որպեսզի գործող Կաթողիկոսը գնա հանգստի, որևէ կերպ չանդրադառնալ։ Սակայն նրանցից կոնկրետ մեկին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ անել։ Ինչո՞ւ եմ դիմում Կաթողիկոսին այս խնդրանք-առաջարկով։ Ուստի, Կճոյանին կարգալույծ անելով, դուք Փաշինյանին և նրա թիմին կդնեք մի այնպիսի հիմար իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել նրան՝ բացահայտելով, որ իրենց գործողությունները որևէ կապ չունեն Եկեղեցու մաքրագործման հետ։ Առհասարակ, ես կարծում եմ, որ Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր կամ, գոնե, չպետք է տարիներ շարունակ, ժողովրդականություն չվայելելով, առաջնորդեր Արարատյան թեմը։ Վերջին տարիներին մեր պետությունը բազմաթիվ մարտահրավերների միջով է անցել և անցնում, իսկ նա որևէ ձևով աչքի չի ընկել, չհաշված, իհարկե, ադամանդների, օֆշորների, զենքի և «Բենթլի»-ի հետ կապված սկանդալները։ Խնդրում եմ կարգալույծ հռչակել Նավասարդ Կճոյանին, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Եկեղեցին «նորոգող» ՔՊ-ականները հենվում նրա վրա և պաշտպանում նման համբավով հայտնի կարգալույծ հոգևորականի»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հնարավոր է «բարեգործական» պատկերը իրականությունից ամբողջովին հեռու լինի»․ Արթուր Չախոյան
3802:06
«Ընտրություններով իրատեսական է հաղթել իշխանությանը, եթե հնարավորինս շատ ընտրող մասնակցի»․ Նարինե Կիրակոսյան
6400:06
Փեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Թուրքմենստանում
107Երեկ, 23:50
«Աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը, բայց մենք տոնելու առիթ չունենք». Գոհար Մելոյան (տեսանյութ)
75Երեկ, 23:36
Կիևը և Վաշինգթոնը քննարկել են Ուկրաինայի վերականգնման և խաղաղության ծրագիրը
99Երեկ, 23:33
««Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է». Կարեն Վրթանեսյան
77Երեկ, 23:24
