Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկություն է իրականացվում
![]() Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը խուզարկություններ են իրականացնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը՝ կառավարական թաղամասում։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Ավելի ուշ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակում խուզարկությունների մասին լուրը։ «Քննչական գործողությունները թույլատրվել են և իրականացվում են հետաքննության շրջանակներում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Նշ՛ենք նաև, որ Երմակի գրասենյակի խուզարկություններն սկսվել են տարածքային զիջումներից հրաժարվելու հայտարարությունից հետո: ![]() ![]() |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00


