«Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագիրը այժմ 19 կետ ունի». ABC
![]() Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի առաջարկած ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը այժմ ներառում է ավելի քիչ կետեր՝ փորձելով Ուկրաինայի համար ավելի ընդունելի դարձնել առաջարկի նախագիծը։ Այս մասին ABC News-ին հայտնել է հարցին մոտ կանգնած ուկրաինացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ սկզբնական 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն այժմ ունի 19 կետ։ Պարզ չէ, թե որ կետերն են հանվել։ «Խաղաղության թարմացված նախագծում չի ներառվել ուկրաինական բանակի չափի խիստ սահմանափակումը»,- ABC News-ին ասել է հարցին տեղյակ աղբյուրը։ Սկզբնական առաջարկի համաձայն՝ բանակը պետք է սահմանափակվեր 600 հազար ծառայողով։ Աղբյուրը հավելել է, որ Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի ընթացքում իրականացված գործողությունների համաներման հարցը չի ներառվի խաղաղության նախագծի նոր տարբերակում։ Սկզբնական պլանում նշվում էր, որ հակամարտության բոլոր կողմերը «կստանան լիակատար համաներում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
