«Թրամփի ծրագիրը կարող է հիմք դառնալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար». Պուտին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը արդիականացվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ալյասկայում բանակցություններից հետո ամերիկյան կողմից որոշակի դադար եղավ։ Եվ մենք գիտենք, որ դա պայմանավորված է Ուկրաինայի կողմից նախագահ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի փաստացի մերժմամբ։ Ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ հրապարակվեց նոր տարբերակը, ըստ էության՝ 28 կետից բաղկացած արդիականացված ծրագիր», - ասել է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ Ուկրաինայի հարցի վերջնական կարգավորման համար: «Ես կարծում եմ, որ այն կարող է նաև օգտագործվել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք», - ասել է նա |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
