Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Լիդյա Մանթաշյանը կալանավորված է ոչ թե իր արարքի, այլ իշխանությունների նկատմամբ դիրքորոշման համար»․ Դավիթ Խաժակյան

152
Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ., 21:36
«Լիդյա Մանթաշյանը կալանավորված է ոչ թե իր արարքի, այլ իշխանությունների նկատմամբ դիրքորոշման համար»․ Դավիթ Խաժակյան

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանությունների կողմից մրցակից ուժերի և նրանց համախոհների հետապնդումը «դասական» ավտորիտար դրսևորում է։ Մի դեպքում ճնշում են գործադրում, մեկ այլ դեպքում մեղադրյալ դարձնում կամ կալանավորում։

Սակայն Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նման անհիմն և տևական կալանքը որևէ ողջամիտ հիմնավորում ունենալ չի կարող։ Խարդախ, թմրամոլ հանցագործներին տնային կալանք եք տալիս, բայց ամիսներ շարունակ բանտում եք պահում մի անձի, ով ըստ ձեզ ծխարձակող սարք է փորձարկել, որը հավանաբար մի քիչ ավելի ուժգին էր, քան այն ինչ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը կիրառեցին ԱԺ ամբիոնից։
Չափազանց ակնհայտ է, որ Լիդյա Մանթաշյանը տևական ժամանակ է, ինչ կալանավորված է ոչ թե իր ենթադրյալ արարքի ծանր լինելու բերումով, այլ իշխանությունների նկատմամբ իր դիրքորոշման, ինչը այլ կերպ, քան քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդում անվանել հնարավոր չէ»։

Աղբյուրը`   Դավիթ Խաժակյան