«Եկեղեցու դեմ ընդհատակում քրգործեր կան, դժգոհ մարդկանցից փորձում են ցուցմունքներ կորզել»․ Հովհաննես Խուդոյան
![]() «Չգիտես ինչու՝ կառավարությունը որոշել է, որ ինքը պետք է որոշի, թե ով է լինելու կրոնական կազմակերպության ղեկավարը և միջամտություն ունենա։ Բնականաբար դա չի կարող հաջողել և չի կարող օրինական լինել․ գործ ունենք Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների, Եղեղեցում հնարավոր պառակտումներ մտցնելու, Եկեղեցուց բողոքական ալիքի ինչ-որ այլ ուղղություններ կամ այլ աղանդ ձևավորելու գործընթացի հետ»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև հայտարարություններ են արվում, բայց Փաշինյանը դեռևս չի գնում Վեհարան, Փաստաբանը նկատեց, որ, այնուամենայնիվ, Եկեղեցու դեմ հետևողականորեն քայլեր են իրականացվում։ «Ունենք կալանավորված սրբազաններ, տնային կալանքաի տակ գտնվող հոգևորական, ՔԿ են հրավիրվում հոգևորականներ, տեսնում ենք ամբողջ թեմի գործունեությունը կազմաքանդել փորձող քննչական միջամտություններ, տեսնում ենք նաև ագրեսիվ, զրպարտիչ քարոզչություն հոգևորականների նկատմամբ, և տեսնում ենք, որ Հովհաննավանքի ունեցվածքը խլել են ոստիկանական ուժերով՝ զավթել են Եկեղեցու տարածքը և չեն վերադարձնում օրինական սեփականատիրոջը․․․»,- նշեց Խուդոյանը՝ նաև ընդգծելով, որ բացի հարուցված հայտնի գործերից, տեղեկություններ ունի, որ նաև Եկեղեցու դեմ ընդհատակում քրգործեր կան, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում, դժգոհ մարդկանցից փորձում են ցուցմունքներ կորզել։ |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
