«Ռուբինյանն ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ աչք փակել». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը. «Երեկ երեկոյան լույս տեսավ «ԱրմԼուր»-ին տված իմ հարցազրույցը, որը դիտելուց հետո Ռուբեն Ռուբինյանը ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ աչք փակել՝ մտածեց, երևակայությանը զոռ տվեց, և ահա՝ մի քանի ժամ առաջ հրապարակեց հերթական կեղծիքը։ Ռուբեն, դու որևէ բան չես միջնորդել, որովհետև դրա համար բավարար թափ չունես։ Դու եղել ես ընդամենը մեսենջեր, և հենց այդպես էլ քեզ ընդունել եմ՝ չխախտելով հայտնի սկզբունքը՝ “don’t kill the messenger”։ 2021-ի հունիսին դու եկել ու փոխանցել ես Նիկոլի առաջարկը՝ Բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին։ Ութ ամիս անց նոր առաջարկ ես բերել՝ աշխատել Հատուկ հանձնարարություններով դեսպան, աջակցել բանակցային գործընթացին։ Դուք եք դրժել Կառավարության ծրագիրը, դուք եք խախտել ձեր իսկ հռչակած կարմիր գծերը, և հենց դրա հետ անհամաձայն լինելով՝ հրաժարական եմ տվել ու հեռացել։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում նշանակվելով՝ ես եմ ձեզ լավություն արել, ոչ թե դուք՝ ինձ։ Ուստի մի փորձեք հակառակը ներկայացնել. ինքներդ էլ գիտեք, որ այդպես չէ։ Իսկ երբ պետությանը մատուցած ծառայությունն եք փորձում ներկայացնել որպես ծառայողի «խնդիր», այդպես պարզապես հարվածում եք պետությանը ծառայություն մատուցելու գաղափարին»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
