Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Պաշտոնի առաջարկով՝ վարչապետը Ռուբինյանին ուղարկել էր ինձ մոտ». Էդմոն Մարուքյան

153
Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ., 11:30
«Պաշտոնի առաջարկով՝ վարչապետը Ռուբինյանին ուղարկել էր ինձ մոտ». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ»-ի եթերում անդրադարձել է 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես իր գործունեությանը: «Երբ ընտրությունները վերջացան, ուզում էր հետս հանդիպեր Ռուբեն Ռուբինյանը: Ասաց՝ կառավարությունը ձևավորվում է, մենք առաջարկում ենք, դե պարզ է, վարչապետն էր ուղարկել, Ռուբինյանն ո՞վ էր, որ որոշեր... ասաց՝ առաջարկում ենք Բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը: Ասացի՝ ես ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում: Ավելացրի, որ ինձ պաշտոն պետք չի, փոխանցիր վարչապետին, որ շնորհակալ եմ: 8 ամիս անց, երբ բանակցային գործընթացը մտնում էր ակտիվ փուլ, առաջարկվում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ու ես ընդունում եմ այն»,- հայտարարել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի հարցազրույցը