«Ոչ մի լուրջ ընկերություն չի գնի ՀԷՑ-ը, որի օտարման վրա միջազգային արբիտրաժով արգելք է դրված». Նարեկ Կարապետյան
![]() «Ստոկհոլմի Արբիտրաժը արդեն արգելք է դրել: Աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որի օտարման վրա միջազգային արբիտրաժով արգելք է դրված»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր գնմանը: Նա ընդգծել է, որ եթե արբիտրաժ դիմելու մարդկանց իրավունքը ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդնող Հայաստան չի գալու: «Հայաստանում որևէ որակական զարգացում չենք ունենալու: Դրա հիմնական զարգացումը արդյունաբերության մեջ մեր անկումն է: Եթե ոսկու առևտուրը հանենք, մեր արդյունաբերությունը անկման մեջ է»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով. «Անցյալ տարի Հայաստանում ներդրումները կազմել են 70 միլիոն դոլար։ Վրաստանում՝ 1,9 միլիարդ դոլար։ Եվրոպացիները գնահատում են կայունությունը»: |

«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
4923:11
Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի
6322:48
«Մտնում են հեռախոսի բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
7722:24
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
5921:48
Բեյրութի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի դիվանագետներ
8721:35
Նիդերլանդներում գինեկոլոգը գաղտնի կերպով դարձել է առնվազն 16 երեխայի հայր
15020:48
