ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հետքայլ չանի. #WSJ
![]() Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին Իրանի նոր գերագույն առաջնորդ և հանգուցյալ այաթոլլա Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի սպանության հարցում: Սպիտակ տունը դա կանի Իրանի ղեկավարության կողմից զիջումների բացակայության դեպքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ներկա և նախկին պաշտոնյաներին։ Վաշինգթոնի գլխավոր պահանջն Իրանի կողմից միջուկային մշակումներից հրաժարվելն է: Մոջթաբա Խամենեին համարվում է քաղաքական գործիչ, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ, մասնավորապես՝ միջուկային ծրագրի հարցում: Տարբեր երկրների քաղաքական վերլուծաբանները վստահ են, որ կրտսեր Խամենեին չի բանակցի ամերիկյան պայմաններով: Wall Street Journal-ի տվյալներով՝ Իսրայելը կարող է ստանձնել Իրանի նոր առաջնորդի սպանության պատասխանատվությունը։ Խամենեիի նշանակումից կարճ ժամանակ առաջ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը չի կարողանա երկար մնալ իշխանության գլուխ առանց ԱՄՆ-ի համաձայնության: Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփը նաև հիասթափություն էր հայտնել Խամենեիի նշանակումից: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ունի երեք «հարմար» թեկնածու, սակայն Թրամփը նրանց անունները չի նշել։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
