Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
487
Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 16:33
![]() Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել հրատապ հարցերի շուրջ՝ կենտրոնանալով աֆղանա-պակիստանյան լարվածության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով նպաստելու վրա։ Քննարկելով պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը՝ նախարարները շեշտել են համընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա կայուն խաղաղության հասնելու կարևորությունը։ Ըստ հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բացման նիստից առաջ տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ օգտակար քննարկումներ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
