«Ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Ղահրամանյան
![]() «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալիևը բավարարված չէ օգոստոսի 8-ի փաստաթղթով, նա կոնկրետ միջանցք էր ուզում՝ ավելի շատ իրենց դաշնակից 3-րդ պետությունների հսկողությամբ, որը չստացավ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի և ադրբեջանցի պատգամավորների՝ հնչեցրած կատարած հայտարարությունները։ «Ալիևի՝ Սևանա լճի հետ կապված հայտարարությունը եթե իրավիճակի սրել չէ, ապա նվազագույնը խաղաղության վնասում է, բայց սա հետքայլ չէ օգոստոսի 8-ի համաձայնագրից, որովհետև ստորագրված փաստաթղթից բանավոր խոսքով հետքայլ չեն անում»,- ավելացրեց ՔՊ-ական պատգամավորը։ «Ադրբեջանական կողմից պնդում կա, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, դուք պատրա՞ստ եք ապրել նրանց հետ»․ լրագրողների այս հարցին Նարեկ Ղահրամանյանն այսպես պատասխանեց․ «Ես անձամբ պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել։ Մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ էլ կան, որ ապրել են հայերի հետ ԽՍՀՄ տարիներին, բայց ուզում եմ կրկին նշել, որ օգոստոսի 8-ի նախաստրագրված պայմանագրում և բանակցություններում նման խոսակցություն ուղղակի չկա։ Կարող է 50 տարի հետո որպես տուրիստներ գան, կարող է նաև հայերը գնան, բայց դա վերադարձ՝ որպես այդպիսին, չի կարող դիտարկվել»։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
