«Առանց Թուրքիայի անհնար է լուծել բազմաթիվ համաշխարհային հակամարտություններ». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հակամարտությունների, այդ թվում՝ ռուս-ուկրաինականի, խաղաղ կարգավորումն այժմ անհնար է դարձել առանց իր երկրի մասնակցության։ «Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, գիտակցում են այն իրողությունը, որ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ Թուրքիա է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն՝ ոչ մի տեղ իրավիճակը չի կարող հավասարակշռվել առանց Թուրքիայի։ Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում երիտասարդների առջև։ Նա հավելել է. «Թուրքիան դառնում է համաշխարհային տերություն՝ շնորհիվ իր սահմաններում և դրանից դուրս արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության մեջ ձեռնարկված վճռական քայլերի»։ «Նախկինում ոմանք ասում էին, որ Թուրքիան հեռանում է արևմտյան դաշինքից։ Նրանք ասում էին, որ Թուրքիայի առանցքը տեղափոխվում է դեպի արևելք։ Նրանք ասում էին, որ Թուրքիան մի կողմ է մղվում։ Այս բոլոր պնդումները, ի վերջո, հերքվեցին։ Մենք՝ նրանք, ովքեր ճիշտ կողմում էինք, ապացուցեցինք, որ ճիշտ ենք», - եզրափակել է նախագահը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
