Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Թրամփը կարող է շարունակել մտածել, որ ոչնչացրել է Իրանի միջուկային արդյունաբերությունը»․ Խամենեի

525
Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ., 16:45
«Թրամփը կարող է շարունակել մտածել, որ ոչնչացրել է Իրանի միջուկային արդյունաբերությունը»․ Խամենեի

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է շարունակել հունիսյան հարվածների հետևանքով Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքը ոչնչացված համարել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ «ԱՄՆ նախագահը հպարտ է, որ ռմբակոծել և ոչնչացրել են Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Շատ լավ, թող այդպես մտածի»,- գրել է նա՝ X-ում։