«Թրամփ-Պուտին հանդիպումը հույսերն ամրապնդում է»․ Մերց
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը «ավելի է ամրապնդում հույսը» հակամարտության ավարտի վերաբերյալ: Նա այս հայտարարությունն արել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։ «Նախագահ Թրամփը գիտակցում է իր պատասխանատվությունը: Նա նաև գիտակցում է իր համար առկա հնարավորությունները: Եթե Գազայում պատերազմը դադարեցնելու 20 կետանոց ծրագիրը պետք է դառնա այս նախագահության հաջողության մոդել, ապա նա կշարունակի ուշադրություն դարձնել Ուկրաինային և կձգտի դադարեցնել պատերազմը», - ասել է Մերցը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Զրույցի ընթացքում նրանք համաձայնվել են անձնական հանդիպման Բուդապեշտում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վստահեցրել է, որ բանակցությունները կլինեն «հուսալի և անվտանգ»:
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
