ԱԺ-ում թեժ կլինի․ ի՞նչ են քննարկելու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկացանք, որ առաջիկայում Ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում: Բանն այն է, որ նախատեսված է հոկտեմբերի 27-ից սկսել 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը, որի «բացումը» պետք է անի Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 27-ից Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարները, կոմիտեների, հանձնաժողովների ղեկավարները և մի շարք այլ պաշտոնյաներ Ազգային ժողովում կզեկուցեն «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի մասին։ Բացի Նիկոլ Փաշինյանից, մինչև նոյեմբերի 11-ը նախատեսված է տարբեր գերատեսչությունների ղեկավարների այցը խորհրդարան, որտեղ Կառավարության անդամները պետք է իրենց տարեկան ծախսերը ներկայացնեն: Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 21-ից էլ մեկնարկում են ԱԺ լիագումար նիստերը, որոնք ևս իրենց բնույթով թեժ են լինելու՝ հաշվի առնելով երկրում տիրող լարված մթնոլորտն ու ամենօրյա կալանավորումները»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
