Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Վեհափառի գերեվարման տեղեկատվական նախապատրաստությունն է»․ Ռուբեն Մելիքյան

234
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 01:00
«Վեհափառի գերեվարման տեղեկատվական նախապատրաստությունն է»․ Ռուբեն Մելիքյան

«Ակնհայտ էր, որ սա Վեհափառի կալանավորման, գերեվարման, դա է ճիշտ բառը, տեղեկատվական նախապատրաստությունն է»,- ֆեյսբուքյան եթերում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տարածված ձայնագրությանն ու եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ձեռագիրն այնքան ծանոթ է․ հիշեք Միքայել Սրբազանի գերեվարման պատմությունը»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ «Վեհափառի հետևից կգնան առաջիկայում»։ «Չի բացառվում և վաղը, բայց ավելի հավանական եմ համարում երկուշաբթի օրը, մյուս հավանական տարբերակը կարող է լինել հոկտեմբերի 27-ը»,- ասել է Մելիքյանը։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան