«Արդյո՞ք Զելենսկին կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Մեզ պետք են Տոմոհավկներ: Մենք դրանցից շատ ունենք, բայց մենք չենք կարող մաշել մեր պահուստները», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Նա ասել է նաև, որ Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը կկայանա երկու շաբաթից և վստահություն է հայտնել, որ կլինի լավ հանդիպում: Թրամպը կասկած է հայտնել Տոմոհավկների տրամադրման նպատակահարմարության մասին, ինչպես նաև ոչ պատեհ է համարել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները: Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր մեկնել է Վաշինգտոն և համենայն դեպս այդ այցին նախորդող ինֆորմացիոն հոսքերում Տոմոհավկների հարցը դիտարկվում էր գլխավորներից մեկը, իսկ գուցե՝ առանցքայինը: Ըստ ամենայնի, Զելենսկին այդ իմաստով կմնա ձեռնունայն: Սակայն գլխավոր մարտահրավերը իհարկե այն է, թե արդյո՞ք նա կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո: Եթե Պուտինն ու Թրամպը այդ հանդիպման նախօրեին խոսում են 2,5 ժամ և անգամ գրեթե հստակ պայմանավորվում մոտակա օրերին նոր հանդիպում կազմակերպելու մասին, ապա դա նշանակում է, որ խոսել են շատ կոնկրետ բաներ: Իսկ դա նշանակում է, որ կամ Զելենսկին պետք է տեղավորվի այդ խոսակցության համատեքստում, կամ կհայտնվի հնարավոր նոր ճնշման ներքո: Մյուս կողմից, Զելենսկին իհարկե կշարունակի ապավինել եվրոպական դերակատարների աջակցությանը, քանի որ եվրոպացիները ևս ունեն խնդիր՝ թույլ չտալ Թրամպ-Պուտին ֆունդամենտալ գործարք, որի թիրախում կլինի եվրոպական անվտանգության համակարգի նոր ճարտարապետությունը կամ այլ կերպ ասած՝ Եվրոպայի նոր բաժանումը: Ի դեպ, այդ իմաստով նաև հատկանշական է, որ նրանք հանդիպման վայր են ընտրել Բուդապեշտը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
