Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Այնպես են անում, որ ուժերի մոբիլիզացիա տեղի չունենա»․ Մետաքսե Հակոբյան

161
Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 16:06
«Այնպես են անում, որ ուժերի մոբիլիզացիա տեղի չունենա»․ Մետաքսե Հակոբյան

«Երեկ իրավապահները լծված էին եկեղեցու դեմ արշավին։ Չէինք կողմոնործվում, թե որ դատարան գնանք։ Արդյունքում ամեն տեղ մի քանի հոգի էր ընդամենը հավաքվում։ Սրանք պատահական չեն»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Այնպես են անում, որ հասարակությունը չկողմնորոշվի և ուժերի մոբիլիզացիա տեղի չունենա»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ լուծումը պետք չէ դրվագների մեջ փնտրել, ելքը համախմբվածությունն է։