«Եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մա՞ս են»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() Հնարավո՞ր է՝ Ձեր կողմից հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մաս են կազմում, քանի որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից հետո հոգևորականներ են կալանավորվում։ Լրագրողի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնականան են։ ՀԱԵ պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, ի՞նչ է տեղի ունեցել, եկեղեցին փլուզվե՞լ է»,-պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չի հետևում։ Նրա խոսքով լուրերից է իմացել, որ հաղորդում է եղել, որի հիման վրա հոգևորականները ձերբակալվել են․ «Ես բացառում եմ, որ այս գործընթացները որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և էլ չեմ ասում, որ չեմ կարծում՝ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
