«Մեղքերի մեջ թաթախվածները բռնաճնշում են իրենց համար վտանգ ներկայացնողներին»․ Սեյրան Օհանյան
![]() «Սա թույլ կառավարման համակարգի հոգեբանություն է և կարծում եմ՝ որքան աթոռը երերում է իրենց ոտքերի տակ, այնքան իրենք համապատասխան քայլեր են կատարում»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին։ «Այս քրեական գործերի վերլուծությունները, ընթացքը ցույց են տալիս, որ շատ բաներ շինծու են, և նախընտրական այս ժամանակահատվածում այսպիսի դեպքերը շարունակվելու են։ Մեղքերի մեջ թաթախված, և իրենց կյանքում ոչինչ չարած մարդիկ, որպեսզի բոլորին հավասարեցնեն իրենց՝ հետապնդումներ, բռնաճնշումներ են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր արժեք են ներկայացնում, ովքեր իրենց համար վտանգ են ներկայացնում։ Եվ այս ամենը նախընտրական գործունեության շրջանակներում է, իրենց համար ամենակարևոր խնդիրը վերընտրվելն է և, այո, նրանք այսօր փորձում են ճնշել այն օղակները և բևեռները, որոնք կարողեն ձևավորևվել նախընտրական ժամանակահատվածում, իրենց վախը մեկն է, որ պատասխան են տալու այն իրականության համար, որ այսօր ձևավորվել է Հայաստանում և Արցախում։ Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ հոգևորականները, թե՛ քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
